1.Եղելություն Որ Լավ Կլիներ Եթե Չլիներ
Ես քնիս մեջ տխուր էի,
Այնքան տխուր,
Այնպես տխուր,
Որ արթնացա վեր ցատկելով
Ու… լաց լինել սկսեցի,
Հավատացեք, սկսեցի…
Դարի չափ ձիգ ժամ է անցել,
Ես այլևս, վաղուց արդեն, լաց չեմ լինում,
Բայց դեռ տխուր, դեռ տխուր եմ,
Այնպես տխուր,
Այնքան տխուր,
Որ լավ կլիներ
Եթե նորից ես լաց լինել կարենայի:
2.ՀԱՅԱՍՏԱՆ
Իմ քաղցրանո'ւն,
Իմ բարձրանո'ւն,
Իմ բարձրանո'ւն,
Իմ տառապա'ծ,
Իմ փառապա'նծ:
Հների մեջ` դու ալեհեր,
Նորերի մեջ` նոր ու ջահել.
Դու խաղողի խչմարված վազ,
Վշտերդ` ջուր, ինքդ ավազ.
Դու` բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռվա փշատ.
Դու` կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու` Զվարթնոց - ավեր տաճար,
Կոմիտասյան Ծիրանի ծառ.
Դու` ջրաղաց խորունկ ձորում,
Դու` հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու` նե'տ, նիզա'կ, մկո'ւնդ կոպիտ,
Դու` հայրենի ծխանի ծուխ,
Դու` անգի'ր վեպ, Դու` Սասնա ծո'ւռ...
Իմ փառապա'նծ:
Հների մեջ` դու ալեհեր,
Նորերի մեջ` նոր ու ջահել.
Դու խաղողի խչմարված վազ,
Վշտերդ` ջուր, ինքդ ավազ.
Դու` բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռվա փշատ.
Դու` կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու` Զվարթնոց - ավեր տաճար,
Կոմիտասյան Ծիրանի ծառ.
Դու` ջրաղաց խորունկ ձորում,
Դու` հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու` նե'տ, նիզա'կ, մկո'ւնդ կոպիտ,
Դու` հայրենի ծխանի ծուխ,
Դու` անգի'ր վեպ, Դու` Սասնա ծո'ւռ...
Իմ փառապա'նծ
Իմ տառապա'ծ,
Իմ տառապա'ծ,
Իմ բարձրանո'ւն,
Իմ քաղցրանո'ւն:
Դու ` մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան գինու մառան.
Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու` Սիփանի վառվող կոհակ,
Երևանի սյուն ու խոյակ.
Դու` հանգրվան, կանչող փարոս,
Դու` հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի
Ու վճիտ աչք ցամքած լացի.
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան-
Միշտ հի'ն ու նո'ր իմ ՀԱՅԱՍՏԱՆ:
Իմ քաղցրանո'ւն:
Դու ` մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան գինու մառան.
Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու` Սիփանի վառվող կոհակ,
Երևանի սյուն ու խոյակ.
Դու` հանգրվան, կանչող փարոս,
Դու` հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի
Ու վճիտ աչք ցամքած լացի.
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան-
Միշտ հի'ն ու նո'ր իմ ՀԱՅԱՍՏԱՆ:
3.Գիտե՞ս, սիրելիս....
Գիտե՞ս, սիրելի'ս,
Ո'վ է անխելքը,
Եվ անբուժելի`
Ո'ր խոցն ու վերքը.
-Երբ ո'չ թե կտրում,
Այլ համբուրում ես
Քեզ անխղճորեն
Հարվածող ձեռքը:
4.Խանդում եմ
Ես խանդու՞մ եմ :
Անկեղծ ասած ,թե ամոթ չէ,
Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ
Այդ ահավոր խանդ կոչվածը.
Իմ մեջ , գուցե,բնությունից
Ինչ- որ բան ` անտեսված է,
Ուրիշ մի բան` տնտեսված է:
Ընդհամենը գիտեմ լոկ այն,
Որ ես այնտեղ ,որտեղ մարդիկ
Հավանաբար և խանդում են.
Բարկանում եմ – ոչ տևական,
Քմծիծաղում - անբնական,
Եվ … եղածը ես քանդում եմ:
Մեր խորտակված սերը վկա…
Անկեղծ ասած ,թե ամոթ չէ,
Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ
Այդ ահավոր խանդ կոչվածը.
Իմ մեջ , գուցե,բնությունից
Ինչ- որ բան ` անտեսված է,
Ուրիշ մի բան` տնտեսված է:
Ընդհամենը գիտեմ լոկ այն,
Որ ես այնտեղ ,որտեղ մարդիկ
Հավանաբար և խանդում են.
Բարկանում եմ – ոչ տևական,
Քմծիծաղում - անբնական,
Եվ … եղածը ես քանդում եմ:
Մեր խորտակված սերը վկա…
5.ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՄ
Ես նախանձում եմ նրանց բոլորին,
Ովքեր ապրում են հավատով խորին,
Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում,
Ում դեմ են ելնում, ում համար փայլում,
Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա,
Թե քրքջում են՝ ինչ բանի վրա,
Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում,
Հանուն ինչ բանի կյանքերն են զոհում...
Բարի նախանձով նրան եմ հիշում,
Ով չի մոլորվում անթափանց մուժում,
Ով չի վհատվում երկար վերելքից,
Չի հուսահատվում վայրի տարերքից,
Ով ստի հանդեպ բերան չի փակում,
Ով հոտած ջրում ուռկան չի ձգում,
Չի նայում կյանքին իբրև բոստանի,
Որտեղից պիտի չաղ բաժին տանի...
Ես նախանձում եմ նրան, վերջապես,
Անհուն նախանձով նրան եմ հիշում,
Ով հոգում չունի նախանձի նշույլ.
Ով աչք չի տնկում սուտ փառք ու պատվին
(Ինչպե՞ս նախանձես այն ճարպիկ կատվին,
Որ մի չաղ պատառ միս Է թռցըրել)...
Ւսկ ով հատիկն իր հասկ Է դարձրել,
Ով սերմ Է ցանել ու բերք Է հնձում,
Անբանն Է միայն նրան նախանաձում...
Բանից պարզվում Է,— ես ու իմ հոգին,—
Որ չեմ նախանձում կյանքում ո~չ ոքի...
Ովքեր ապրում են հավատով խորին,
Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում,
Ում դեմ են ելնում, ում համար փայլում,
Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա,
Թե քրքջում են՝ ինչ բանի վրա,
Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում,
Հանուն ինչ բանի կյանքերն են զոհում...
Բարի նախանձով նրան եմ հիշում,
Ով չի մոլորվում անթափանց մուժում,
Ով չի վհատվում երկար վերելքից,
Չի հուսահատվում վայրի տարերքից,
Ով ստի հանդեպ բերան չի փակում,
Ով հոտած ջրում ուռկան չի ձգում,
Չի նայում կյանքին իբրև բոստանի,
Որտեղից պիտի չաղ բաժին տանի...
Ես նախանձում եմ նրան, վերջապես,
Անհուն նախանձով նրան եմ հիշում,
Ով հոգում չունի նախանձի նշույլ.
Ով աչք չի տնկում սուտ փառք ու պատվին
(Ինչպե՞ս նախանձես այն ճարպիկ կատվին,
Որ մի չաղ պատառ միս Է թռցըրել)...
Ւսկ ով հատիկն իր հասկ Է դարձրել,
Ով սերմ Է ցանել ու բերք Է հնձում,
Անբանն Է միայն նրան նախանաձում...
Բանից պարզվում Է,— ես ու իմ հոգին,—
Որ չեմ նախանձում կյանքում ո~չ ոքի...
Search
Calendar
| « November 2009 » | ||||||
| Su | Mo | Tu | We | Th | Fr | Sa |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
| 29 | 30 | |||||
