Գլորվում են ու հոսում են,ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են իմ երգի մեջ ուշացած:
Ո՞ւմ է պետք խոստովանանքդ,ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր,ու գաղտնիք էր չբացված,
Դա գուցե աշնան կատակն էր,տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջին մենակ կանգնած:
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի: (2)
Ես հիմա նոր հասկանում եմ՝անցածը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է իմ գործած հին մեղքերի,
Այն աղջիկը և աշունը բախտն էր իմ,որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր,որ երբեք ինձ չեն ների:
Ես գիտեմ՝ երջանկությունը մի անգամ է այցելում,
Իսկ հետո երբ հեռանում է,այցետոմսն է իր թողնում,
Ու հետո ամբողջ կյանքում մեր,մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն,որ նա թողնում է,երբեք ոչ-ոք չի գտնում:
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի
Search
Calendar
| « November 2009 » | ||||||
| Su | Mo | Tu | We | Th | Fr | Sa |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
| 29 | 30 | |||||
